Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման մրցույթ

Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մրցույթ:

Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ (notarytranslator@moj.am)էլեկտրոնային փոստի հասցեին։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թվականիհոկտեմբերի 28-ը մինչև ժամը 16.00-ն:

Ավելին՝https://www.moj.am/announcements/view/article/3482

Leave a comment