Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ագզամովի միջազգային հուշամրցաշարում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Գեորգի Ագզամովի 19-րդ միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ՝ 10-րդ տուրում միավորը բաժանել է ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Նիկիտա Աֆանասեւի հետ եւ 7,5 միավորով դարձել է հաղթող։

Նույնքան միավոր վաստակել է նաեւ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող մեկ այլ շախմատիստ՝ Արտյոմ Ուսկովը, սակայն լրացուցիչ գործակիցներով հանգրվանել է երկրորդ հորիզոնականում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment