Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Միխայել Կ.-ի վարած «Toyota» մակնիշի և 21-ամյա Վազգեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։