Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. կա 10 ձերբակալված | ՄԱՄՈՒԼ.ամ

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա և Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ, մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում։
     Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակների և չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք։ 10 անձ ձերբակալվել է։

Leave a comment