https://arm.sputniknews.ru/20260326/rd-despany-erevanum-putini-anunic-pargevner-handznec-mi-sharq-andzanc-100285512.html
ՌԴ դեսպանը Երևանում Պուտինի անունից պարգևներ հանձնեց մի շարք անձանց
ՌԴ դեսպանը Երևանում Պուտինի անունից պարգևներ հանձնեց մի շարք անձանց
Sputnik Արմենիա
Հասարակական գործիչներն ու ռուսագետ-մանկավարժները պարգևատրվեցին իրենց ներդրած ավանդի համար 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T18:55+0400
2026-03-26T18:55+0400
2026-03-26T18:55+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
պարգևատրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100275491_0:80:1600:980_1920x0_80_0_0_32636b4b3b8a0845e9c82a6fdc2ccd74.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն պարգևատրվեց Պուշկինի մեդալով, որը նրան Երևանում ՌԴ դեսպանատանը ՌԴ պետական պարգևների և ՌԴ նախագահի շնորհակալագրերի հանձնման արարողության ժամանակ հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:Նա նշեց, որ Պուշկինի մեդալը շնորհվում է ռուսաց լեզվի և մշակույթի տարածման, մշակույթների մերձեցման և փոխհարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար:Դեսպանը նշեց, որ Տակտալոն ռուսագիտության ոլորտում երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է ծրագրեր, նախագծեր, ակտիվորեն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ռուսաց լեզվի դասընթացներ, այդ թվում՝ տարբեր ոլորտների մասնագետների համար, մեծապես նպաստում է ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամական մշակութային կապերի ամրապնդմանը:Երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ռուսաստանի նախագահի պատվոգրով պարգևատրվեց «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը:Դեսպանն ընդգծեց, որ պատվոգրով արժևորվել է Ավետիսյանի ներդրումը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների համար ընդհանուր կարևոր և պատասխանատու խնդրի լուծման՝ Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողության և ճշմարտության պահպանման գործում:Դիվանագետը նշեց, որ «Անմահ գնդի» երթը Հայաստանում Մեծ հաղթանակի տարեդարձի տոնակատարության ամենանշանակալի միջոցառումներից մեկն է:Կոպիրկինն ընդգծեց, որ 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության շրջանակներում տարբեր տարիքի հազարավոր քաղաքացիներ միասնական շարքով ցուցադրել են իրենց հերոսական նախնիների դիմանկարները՝ երախտագիտություն և հարգանք ցուցաբերելով ընդհանուր հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրման համար պապերի և նախապապերի սխրանքի հիշատակին։«Առանձնահատուկ երախտագիտության է արժանի ձեր աջակցությունը Հայաստանում բնակվող վետերաններին», – նշեց դեսպանը:Եվս 8 ռուսագետ-մանկավարժներ ՌԴ նախագահի անունից շնորհակալագրեր ստացան ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման և ընդհանուր առմամբ ռուս-հայկական մշակութային-մարդասիրական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար.
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100275491_139:0:1562:1067_1920x0_80_0_0_f4e20c9c1cb06189dfa924379c420e15.jpg.webp
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, պարգևատրում
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, պարգևատրում
Հասարակական գործիչներն ու ռուսագետ-մանկավարժները պարգևատրվեցին իրենց ներդրած ավանդի համար
«Պարգևատրվում են եղբայրական Հայաստանի ակադեմիական հասարակական շրջանակների կարկառուն և արժանավոր ներկայացուցիչներն այն նշանակալի ավանդի համար, որ ներդրել և ներդնում են մեր երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման, ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի առաջխաղացման, մեր մշակույթների փոխադարձ հարստացման և ընդհանուր պատմական հիշողության պահպանման գործում», – ասաց Կոպիրկինը:
Նա նշեց, որ Պուշկինի մեդալը շնորհվում է ռուսաց լեզվի և մշակույթի տարածման, մշակույթների մերձեցման և փոխհարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Դեսպանը նշեց, որ Տակտալոն ռուսագիտության ոլորտում երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է ծրագրեր, նախագծեր, ակտիվորեն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ռուսաց լեզվի դասընթացներ, այդ թվում՝ տարբեր ոլորտների մասնագետների համար, մեծապես նպաստում է ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամական մշակութային կապերի ամրապնդմանը:
Երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ռուսաստանի նախագահի պատվոգրով պարգևատրվեց «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը:
Դեսպանն ընդգծեց, որ պատվոգրով արժևորվել է Ավետիսյանի ներդրումը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների համար ընդհանուր կարևոր և պատասխանատու խնդրի լուծման՝ Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողության և ճշմարտության պահպանման գործում:
Դիվանագետը նշեց, որ «Անմահ գնդի» երթը Հայաստանում Մեծ հաղթանակի տարեդարձի տոնակատարության ամենանշանակալի միջոցառումներից մեկն է:
Կոպիրկինն ընդգծեց, որ 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության շրջանակներում տարբեր տարիքի հազարավոր քաղաքացիներ միասնական շարքով ցուցադրել են իրենց հերոսական նախնիների դիմանկարները՝ երախտագիտություն և հարգանք ցուցաբերելով ընդհանուր հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրման համար պապերի և նախապապերի սխրանքի հիշատակին։
«Առանձնահատուկ երախտագիտության է արժանի ձեր աջակցությունը Հայաստանում բնակվող վետերաններին», – նշեց դեսպանը:
Եվս 8 ռուսագետ-մանկավարժներ ՌԴ նախագահի անունից շնորհակալագրեր ստացան ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման և ընդհանուր առմամբ ռուս-հայկական մշակութային-մարդասիրական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար.
1.
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լիլիա Բալասանյանը,
2.
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը,
3.
Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը,
4.
Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ Լիաննա Մաթևոսյանը,
5.
Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատալյա Նալբանդյանը,
6.
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Գայանե Հովհաննիսյանը,
7.
Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ջուլիետա Սարուխանյանը,
8.
Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Էլի Ծատուրյանը: