Կատարի դեսպանի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները


Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության աարտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


 


Նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ դիվանագիտական գործունեություն Հայաստանում։


 


Հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով, որ Հայաստանը և Կատարը ունեն փոխգործակցության մեծ ներուժ։ Անդրադարձել են նաև Կատարի կողմից կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականություններին և փորձին։


 


Դեսպանին ներկայացվել է 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը գլոբալ կենսաբազմազանության օրակարգի առաջմղման տեսանկյունից։


 


Նախարարն անդրադարձել է նաև պետությունների մասնակցության ձևաչափին և ընթացակարգերին։Կատարը համաժողովին կմասնակցի ներկայացուցչական պատվիրակությամբ։


Քննարկել են նաև հնարավոր համագործակցությունը միջազգային գործընթացներում ակտիվ ներգրավվածության ուղղություններով։


 


Վերահաստատել են պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։

Դիտումների քանակ1

Leave a comment