ՌԴ դեսպանը Երևանում Պուտինի անունից պարգևներ հանձնեց մի շարք անձանց

https://arm.sputniknews.ru/20260326/rd-despany-erevanum-putini-anunic-pargevner-handznec-mi-sharq-andzanc-100285512.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100275491_139:0:1562:1067_1920x0_80_0_0_f4e20c9c1cb06189dfa924379c420e15.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, պարգևատրում

հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, պարգևատրում

Բաժանորդագրվել

Հասարակական գործիչներն ու ռուսագետ-մանկավարժները պարգևատրվեցին իրենց ներդրած ավանդի համար

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն պարգևատրվեց Պուշկինի մեդալով, որը նրան Երևանում ՌԴ դեսպանատանը ՌԴ պետական պարգևների և ՌԴ նախագահի շնորհակալագրերի հանձնման արարողության ժամանակ հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Պարգևատրվում են եղբայրական Հայաստանի ակադեմիական հասարակական շրջանակների կարկառուն և արժանավոր ներկայացուցիչներն այն նշանակալի ավանդի համար, որ ներդրել և ներդնում են մեր երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման, ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի առաջխաղացման, մեր մշակույթների փոխադարձ հարստացման և ընդհանուր պատմական հիշողության պահպանման գործում», – ասաց Կոպիրկինը:

Նա նշեց, որ Պուշկինի մեդալը շնորհվում է ռուսաց լեզվի և մշակույթի տարածման, մշակույթների մերձեցման և փոխհարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Դեսպանը նշեց, որ Տակտալոն ռուսագիտության ոլորտում երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է ծրագրեր, նախագծեր, ակտիվորեն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ռուսաց լեզվի դասընթացներ, այդ թվում՝ տարբեր ոլորտների մասնագետների համար, մեծապես նպաստում է ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամական մշակութային կապերի ամրապնդմանը:

Երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ռուսաստանի նախագահի պատվոգրով պարգևատրվեց «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը:

Դեսպանն ընդգծեց, որ պատվոգրով արժևորվել է Ավետիսյանի ներդրումը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների համար ընդհանուր կարևոր և պատասխանատու խնդրի լուծման՝ Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողության և ճշմարտության պահպանման գործում:

Դիվանագետը նշեց, որ «Անմահ գնդի» երթը Հայաստանում Մեծ հաղթանակի տարեդարձի տոնակատարության ամենանշանակալի միջոցառումներից մեկն է:

Կոպիրկինն ընդգծեց, որ 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության շրջանակներում տարբեր տարիքի հազարավոր քաղաքացիներ միասնական շարքով ցուցադրել են իրենց հերոսական նախնիների դիմանկարները՝ երախտագիտություն և հարգանք ցուցաբերելով ընդհանուր հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրման համար պապերի և նախապապերի սխրանքի հիշատակին։

«Առանձնահատուկ երախտագիտության է արժանի ձեր աջակցությունը Հայաստանում բնակվող վետերաններին», – նշեց դեսպանը:

Եվս 8 ռուսագետ-մանկավարժներ ՌԴ նախագահի անունից շնորհակալագրեր ստացան ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման և ընդհանուր առմամբ ռուս-հայկական մշակութային-մարդասիրական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար.

1.

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լիլիա Բալասանյանը,

2.

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը,

3.

Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը,

4.

Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ Լիաննա Մաթևոսյանը,

5.

Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատալյա Նալբանդյանը,

6.

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Գայանե Հովհաննիսյանը,

7.

Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ջուլիետա Սարուխանյանը,

8.

Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Էլի Ծատուրյանը:

Leave a comment