«Ա-առյուծ, Ե-եկեղեցի, Զ-զավակ»՝ պատգամավորը որոշել էր դաս անցկացնել 3 օլիգարխի համար. նիստի օրակարգը


Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգը ծավալուն էր. նախ պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրել, ապա քննարկել ՍԴ դատավորներին հավելավճար տալու նախագիծը: Նախատեսվում է ամսական վճարել 150-ից 510 հազար դրամ հավելավճար՝ կախված ստաժից: Նիստում ընդունվել են ավելի քան 3 տասնյակ նախագծեր, այդ թվում՝ մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների կրճատման ու արգելման մասին: Այնուհետև պատգամավորներն անցել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ նշանակելու հարցին. թեկնածուն ընդդիմությունից է: Քաղաքական բանավեճը այս նիստում ևս չի շրջանցվել:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ4

Leave a comment