Դատարանը բավարարեց Արշակ Սրբազանի գործով նիստը նախագահող դատավոր Գևորգ Մանուկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին փաստաբանների միջնորդությունը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կողմից թմրամիջոցի իրացման գործով այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գեւորգ Մանուկյանի նախագահությամբ տեղի ունեցավ առաջին դատական նիստը:

Նիստը նախագահողը հայտնեց, որ այս գործով մեղադրող դատախազի հետ աշխատել է նախկինում, ինչը պաշտպանական թիմի համար առիթ դարձավ նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու:

Հիշեցնենք, որ այս գործով Արշակ սրբազանին մեղադրանք է ներկայացվել, որ 2018 թվականին անհայտ անձին հանձնարարել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել:

Դատարանը պաշտպաններից պահանջեց գրավոր տարբերակով միջնորդությունը եւ քննարկելով՝ այն բավարարեց ու հայտնեց ինքնաբացարկ: Նիստը հետաձգվեց: Դատարանի որոշումը ընդունվեց ծափահարություններով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment