Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող Գեորգի Ագզամովի 19-րդ հուշամրցաշարի ութերորդ տուրում պարտության է մատնել տանտերերից գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։
Նախավերջին՝ իններորդ տուրից առաջ հայ շախմատիստը 6,5 միավորով ստանձնել է միանձնյա առաջատարի դերը։ Մրցաշարային աղյուսակում Հայկ Մարտիրոսյանին կես միավոր զիջում է միանգամից չորս շախմատիստ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)