«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Կիպրոսինը` Թուրքիան». Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է դերակատարում ունեցել՝ Թուրքիան։

Մենք 2020 թվին ունեցել ենք անվտանգության երաշխավոր՝ ՀԱՊԿ–ն, և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք Բաքվում արած իր` պաշտոնական, թե պետական այցի ընթացքում։

Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ ո՞նց, էս ո՞ւր եք գնում, մի րոպե»,– շարունակելով «խաղաղությանը երաշխավոր է պետք ընդդիմության պնդումներին իր արձագանքը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment