Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող չի տրվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով այլևս հող չի տրվի: Կառավարության համապատասխան նախաձեռնությանը մարտի 25-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց։ Օրենքը չի առնչվելու մինչ այս եկեղեցուն տրամադրած հողամասերին։

Մինչ այս գործող կարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար եկեղեցուն տրամադրվում էին անհատույց սեփականության իրավունքով: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հողամասերն այսուհետ հատկացնել անհատույց օգտագործման իրավունքով:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված այս նախաձեռնությունը միտված է հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Այս գործողություններին իշխանությունը գնում է Մայր Աթոռի վերնախավի միջև հակամարտության ֆոնին։ Ավելի քան կես տարի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը։

The post Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող չի տրվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը appeared first on CIVILNET.

Leave a comment