«Ես մի բան եմ տեսնում այստեղ, ոնց-որ ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը, և կապ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ինչ կարգի կոնտենտի վրա: Հիմա մի բան ասեմ, միգուցե կիսակատակ, կիսալուրջ, ավելի դեպի լուրջ, քան դեպի կատակ․ նայեք, եթե որևէ քաղաքական գործիչ, հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած, էշի պես զռա և հավեսով զռա, կարծում եմ, դիտումները միլիոններ կխփի։ Եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել՝ թող հավաքի։ Ես իրենց հասկանում եմ, անկեղծ ասած, ես իրենց հասկանում եմ․ ի՞նչ պիտի ասեն, օրինակ, լուրջ դիսկուրսի ժամանակ, ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը խի՞ հանձնվեց, խի՞ իրենց այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին, 5000 զոհի պատասխանն ո՞վ պիտի տա և բազմաթիվ, բազմաթիվ, բազմաթիվ այլ հարցեր: Մի պարզ հաշվարկ․ օրինակ՝ իրենք պարզ, ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
դիտվել է 183 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը