Լիբանանը արտաքսել է Իրանի դեսպանին՝ ճանաչելով նրան անցանկալի անձ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը չեղյալ է հայտարարել Բեյրութում Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ. ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Դիվանագետը պետք է լքի երկիրը մինչև շաբաթվա վերջ։

Հայտարարության համաձայն՝ Բեյրութում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանին կանչվել է արտաքին գործերի նախարարություն, և նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել։

Լիբանանը նաև հետ է կանչել Թեհրանում իր դեսպան Ահմադ Սվեյդանին խորհրդակցությունների համար։

Leave a comment