Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է Վաշինգտոնի հետ բանակցությունները:
Այս մասին հաղորդել է իսրայելական Ynet հրատարակությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի:
Ըստ Ynet-ի՝ Ուիթքոֆի և Արաղչիի միջև զրույցը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մարտի 19-ին: Իսրայելը տեղեկացված չի եղել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ շփումների մասին: