Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Մասնավորապես՝


 


– կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգի կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ բորբոսների առաջացումը.


– պատերի որոշ հատվածներ, հատակը, աշխատանքային որոշ մակերեսներ հարթ չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում և հեշտորեն չեն մաքրվել.


– hանրային սննդի օբյեկտը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով, իսկ լվացարանները՝ տաք ջրով։


 


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Դիտումների քանակ7

Leave a comment