https://arm.sputniknews.ru/20260324/erevankapan-chverter-irakanacnvogh-inqnatiry-tekhspasarkumic-hetvo-veradardzel-e-hajastan-100193430.html
Երևան–Կապան չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան
Երևան–Կապան չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան
Sputnik Արմենիա
Հայաստանի մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ չվերթերը դադարեցվել էին նախորդ տարվա սեպտեմբերին։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T18:22+0400
2026-03-24T18:22+0400
2026-03-24T18:22+0400
հայաստան
երևան
կապան
թռիչք
չվերթ
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58762046_0:210:917:725_1920x0_80_0_0_3b48335e9ab517168d43eedef6fa5776.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, в8 ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման նպատակով ուղարկվել էր Չեխիա։Հիշեցնենք` Երևան-Կապան կանոնավոր հաղորդակցությունը գործարկվեց 2023 թվականի օգոստոսի 21-ին: Չվերթերն իրականացվում էին L-410 UVP E20 ինքնաթիռով, որը նախատեսված է 17 ուղևորի համար (տոմսի արժեքը` 20 հազար դրամ)։2025 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Երևան-Կապան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են միակ օդանավի տեխնիկական սպասարկման համար։
երևան
կապան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58762046_0:124:917:811_1920x0_80_0_0_5dd58e7cfd6e86eb05156e9f80b9b24c.jpg.webp
հայաստան, երևան, կապան, թռիչք, չվերթ, ինքնաթիռ
հայաստան, երևան, կապան, թռիչք, չվերթ, ինքնաթիռ
Հայաստանի մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ չվերթերը դադարեցվել էին նախորդ տարվա սեպտեմբերին։
Հիշեցնենք` Երևան-Կապան կանոնավոր հաղորդակցությունը գործարկվեց 2023 թվականի օգոստոսի 21-ին: Չվերթերն իրականացվում էին L-410 UVP E20 ինքնաթիռով, որը նախատեսված է 17 ուղևորի համար (տոմսի արժեքը` 20 հազար դրամ)։