Իրանն այսօր. Իրանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը:
📍Նա Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղարն է:
📍Զոլղադրը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ԻՀՊԿ-ում, այդ թվում եղել է ԻՀՊԿ փոխհրամանատար: Մահմուդ Ահմադինեժադի կառավարության օրոք եղել է ներքին գործերի փոխնախարար, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ: Զբաղեցրել է նաև դատական համակարգի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
📍Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի աներն է:
📌Ըստ էության, Իրանի արտաքին քաղաքականության մշակման ուղղությամբ առանցքային դեր ունեցող այս կառույցում պրագմատիկ և բանակցային փորձ ունեցող Լարիջանիին փոխարինել է ուժային գծի դասական ներկայացուցիչ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: