Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-23 գավաթում

Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան բրոնզե մեդալակիր է դարձել սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների գավաթի խաղարկությունում։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած մրցման ճկասուսերի պայքարում Մալիշևան 8 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած իտալացի Ջորջիա Ռուտային։

Ռուսաստանում ծնված Դարյա Մալիշևան 2024 թվականից է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Leave a comment