Ապրիլի 1-ից խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա

Ապրիլի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների և ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ հնարավոր է դարձել վերանայել երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքով զբաղվող մասնագետների վարձատրությունը։ 

Նախարարի խոսքով՝ աշխատակիցները հավելյալ 30% աշխատավարձը կստանան մայիսին։ 

Դիմելով համակարգի աշխատակիցներին՝ Թորոսյանն ընդգծել է, որ աշխատանքային պայմանների բարելավումն առաջնահերթություն է, սակայն միաժամանակ ակնկալում է ավելի բարձր որակի ծառայությունների մատուցում։ 

«Ես որպես նախարարության ղեկավար, ըստ էության, ձեզնից ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս»,- նշել է գերատեսչության ղեկավարը։  

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի 1-ից կբարձրանան նաև կենսաթոշակները։

The post Ապրիլի 1-ից խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա appeared first on CIVILNET.

Leave a comment