Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կարող է որոշում կայացնել միանալ Իրանի դեմ իրականացվող ԱՄՆ-ի ռազմական հարվածներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման աղբյուրների՝ թագավորության մասնակցությունը պատերազմին այլևս համարվում է միայն ժամանակի հարց:
Եթե նախկինում Ռիադը հրաժարվում էր թույլատրել իր տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը նման գործողությունների համար, ապա վերջին տեղեկություններով Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն թույլատրել են ամերիկյան զինուժին օգտագործել երկրի արևմուտքում գտնվող Թագավոր Ֆահդի անվան ավիաբազան: Այս քայլը նշանակում է սաուդյան կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխություն և տարածաշրջանում լարվածության նոր էսկալացիա, քանի որ երկիրը փաստացի դառնում է հակաիրանական գործողությունների ակտիվ մասնակից:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Սաուդյան Արաբիան կարող է միանալ Իրանի դեմ պայքարին․ WSJ appeared first on CIVILNET.