Պարսից ծոցից հեղուկացված բնական գազի մատակարարումները կդադարեցվեն․ Financial Times

Պարսից ծոցից հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող վերջին տանկերները նավահանգիստներ կհասնեն մոտ 10 օրվա ընթացքում, որից հետո մատակարարումները կդադարեցվեն։

Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Խափանումների պատճառը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումն է, ինչպես նաև Կատարի «Ռաս Լաֆան» LNG խոշոր համալիրի վրա իրականացված հրթիռային հարձակումը։

Այս ֆոնին Ասիայում և Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են, իսկ ներմուծող երկրները կանգնել են այլընտրանքային աղբյուրներ որոնելու կամ սպառումը կրճատելու անհրաժեշտության առաջ։

Leave a comment