https://arm.sputniknews.ru/20260323/erevani-mamuli-shenqi-npatakajin-nshanakutjuny-kpvokhvi-inch-e-linelu-dra-pvokharen-100158764.html
Երևանի մամուլի շենքի նպատակային նշանակությունը կփոխվի. ի՞նչ է լինելու դրա փոխարեն
Երևանի մամուլի շենքի նպատակային նշանակությունը կփոխվի. ի՞նչ է լինելու դրա փոխարեն
Sputnik Արմենիա
Մամուլի շենքի օտարման նախագիծը պատրաստ է։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T17:09+0400
2026-03-23T17:09+0400
2026-03-23T17:12+0400
պետական գույքի կառավարման կոմիտե
մամուլի շենք
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
էքսպո
https://cdn.am.sputniknews.ru/img/2174/87/21748771_0:0:1600:901_1920x0_80_0_0_dbb9215de0bc5e479424feb4b7abe0d7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Այս մասին հայտնում են Տուն Էքսպոյից` հավելելով, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։Էքսպոյի էջից պարզ է դառնում, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի տաղավարը ներկայացնելու է «PROSPECT24» ՓԲԸ-ն։Պետական գույքի կառավարման կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի օտարման նախագիծ կա, որը մշակվում է «PROSPECT24»-ի կողմից։Կոմիտեից հայտնեցին, որ էքսպոյին ներկայացվելու են նաև այլ գույքային միավորներ։Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 24-ին ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրել են գործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով:Հուշագրով գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալու դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2174/87/21748771_0:0:1600:1200_1920x0_80_0_0_17fbbb4e3d459283d1f19f602017d7a4.jpg.webp
պետական գույքի կառավարման կոմիտե, մամուլի շենք, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), էքսպո
պետական գույքի կառավարման կոմիտե, մամուլի շենք, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), էքսպո
Մամուլի շենքի օտարման նախագիծը պատրաստ է։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Այս մասին հայտնում են Տուն Էքսպոյից` հավելելով, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։
Էքսպոյի էջից պարզ է դառնում, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի տաղավարը ներկայացնելու է «PROSPECT24» ՓԲԸ-ն։
Կոմիտեից հայտնեցին, որ էքսպոյին ներկայացվելու են նաև այլ գույքային միավորներ։
Հուշագրով գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալու դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները: