«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի ներկայիս կառավարիչն ասում է, որ «լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»…
Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ շանտաժ և վախի, ահաբեկության մթնոլորտի գիտակցված ձևավորում։ Ի՞նչ լեզվով է իշխանությունը խոսում սեփական ժողովրդի հետ ընդհանրապես։
Ի՞նչ է սա, եթե ոչ ամենադասական հիբրիդային ազդեցության մեխանիզմ, որն իշխանությունների կողմից կիրառվում է սեփական քաղաքացիների նկատմամբ, երբ մարդկանց վախեցնում են պատերազմով՝ իրենց ցանկալի քաղաքական արդյունքը ստանալու համար:
Ու ամբողջ զավեշտն այն է, որ նույն իշխանությունն այսօր խոսում է հիբրիդային պատերազմների դեմ պայքարից և դրա համար եվրոպական աջակցություն է ստանում։
Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները, և այս պահին ամենավտանգավորը հենց իրենք են, որ կան…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: