«Երեխաները իրենց տների, իրենց ընտանիքների դեմքն են». Սուրեն Պապիկյան

Արդեն իսկ սկսված քարոզարշավի մասնակից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «ՔՊ»-ականների շրջապատում խոսել է այսպես կոչված խաղաղության եւ երեխաների փոխկապակցվածության մասին։

«Էմոցիաներն այսօր ուղիղ եթերում տեսել եք, կիսել եք մեզ հետ։ Բայց աչքի պոչով մեկնաբանություններում մի բան կարդացի։ Քաղաքացիներից մեկը գրել էր. «խաղաղությունը ոչ մեկին չենք զիջելու»։

Խաղաղության թիվ մեկ շահառուն երեխաներն են։ Երեխաները իրենց տների, իրենց ընտանիքների դեմքն են։ Այսինքն, ընտանիքի, տան մթնոլորտը երեխան բերում է փողոց, բերում է հանրությանը։ Եվ այդ էմոցիաները, այդ դրական մթնոլորտը, ես կարծում եմ, նաեւ խաղաղության արդյունքն է ու այդ խաղաղությունը պաշտպանելու։ Ու նաեւ մեզ մղելու, որ մենք ոչ միայն պաշտպանենք խաղաղությունը, այլեւ այն դարձնենք հարատեւ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment