Ես այն մարդն եմ, որը կարող է բերել երաշխավորված խաղաղություն. Ռոբերտ Քոչարյան

«2020 թվականի պատերազմը սխալ քաղաքականության հետևանք էր։ 2018-ից ասում էի՝ սրանք մեր գլխին պատերազմ են բերելու»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ձախողեցին բանակցային գործընթացը, ամպագորգոռ հայտարարություններ արեցին, սադրիչ քայլերի գնացին։ Արեցին ամեն ինչ՝ թշնամուն պատերազմի հրահրելու համար, պատերազմի ժամանակ արեցին ամեն ինչ՝ պարտվելու համար»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը՝ նշելով՝ ինքը կարող է այսօր բերել երաշխավորված խաղաղություն։

Ավելին՝ տեսանյութում։

Leave a comment