https://arm.sputniknews.ru/20260320/pashinjany-paterazmi-dury-bacelu-mej-meghadrum-e-qvocharjanin-karapetjanin-tsarukjanin-100092388.html
Փաշինյանը պատերազմի դուռը բացելու մեջ մեղադրում է Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին
Փաշինյանը պատերազմի դուռը բացելու մեջ մեղադրում է Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T18:21+0400
2026-03-20T18:21+0400
2026-03-20T18:21+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
պատերազմ
գագիկ ծառուկյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100090739_0:0:1600:900_1920x0_80_0_0_81a8aa08b768148bbe3068f2c532c4da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։ Նա այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, խաղաղությունը վերաբանակցելու, այդ թվում` ուժային տարբերակով պարտադրելու մասին»,– նշում է նա` ավելացնելով, որ Ադրբեջանի հետ ՀՀ իշխանություններն ամուր փակել են պատերազմի դուռը։Ըստ Փաշինյանի` երբ իր նշած ուժերը խոսում են երաշխավորների մասին, նրանք դեպի մեր տարածաշրջան և մեր երկիր բացում են խաղաղապահներ մտցնելու դուռը։«Թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք։ Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,– ընդգծում է Փաշինյանը։Նրա խոսքով` Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ինքներս մեզ վրա»,– ընդգծում է Փաշինյանը։Արդյունքում, ըստ նրա, դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100090739_215:0:1415:900_1920x0_80_0_0_7a4f2a599476c00fdd3ceacba9c41ef3.jpg.webp
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, պատերազմ, գագիկ ծառուկյան, սամվել կարապետյան
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, պատերազմ, գագիկ ծառուկյան, սամվել կարապետյան
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։
«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, խաղաղությունը վերաբանակցելու, այդ թվում` ուժային տարբերակով պարտադրելու մասին»,– նշում է նա` ավելացնելով, որ Ադրբեջանի հետ ՀՀ իշխանություններն ամուր փակել են պատերազմի դուռը։
Ըստ Փաշինյանի` երբ իր նշած ուժերը խոսում են երաշխավորների մասին, նրանք դեպի մեր տարածաշրջան և մեր երկիր բացում են խաղաղապահներ մտցնելու դուռը։
«Թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք։ Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,– ընդգծում է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ինքներս մեզ վրա»,– ընդգծում է Փաշինյանը։
Արդյունքում, ըստ նրա, դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։