Փաշինյանը պատերազմի դուռը բացելու մեջ մեղադրում է Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին

https://arm.sputniknews.ru/20260320/pashinjany-paterazmi-dury-bacelu-mej-meghadrum-e-qvocharjanin-karapetjanin-tsarukjanin-100092388.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100090739_215:0:1415:900_1920x0_80_0_0_7a4f2a599476c00fdd3ceacba9c41ef3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, պատերազմ, գագիկ ծառուկյան, սամվել կարապետյան

հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, պատերազմ, գագիկ ծառուկյան, սամվել կարապետյան

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։ Նա այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։

«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, խաղաղությունը վերաբանակցելու, այդ թվում` ուժային տարբերակով պարտադրելու մասին»,– նշում է նա` ավելացնելով, որ Ադրբեջանի հետ ՀՀ իշխանություններն ամուր փակել են պատերազմի դուռը։

Ըստ Փաշինյանի` երբ իր նշած ուժերը խոսում են երաշխավորների մասին, նրանք դեպի մեր տարածաշրջան և մեր երկիր բացում են խաղաղապահներ մտցնելու դուռը։

«Թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք։ Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,– ընդգծում է Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ինքներս մեզ վրա»,– ընդգծում է Փաշինյանը։

Արդյունքում, ըստ նրա, դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։

Leave a comment