Զոհվել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Մոհամադ Նաինին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաինին սպանվել է մարտի 20-ին՝ Իսլամական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

«Խորը վշտով, բայց միևնույն ժամանակ հպարտության զգացումով հայտարարում ենք մշակույթի և լրատվամիջոցների գործիչ, ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նաինիի նահատակության մասին, որը զոհ է դարձել դաժան ամերիկա-սիոնիստական ​​ահաբեկչական հարձակմանը՝ Ռամադանի սուրբ ամսվա վերջին օրվա լուսաբացին», – հայտնել է պետական ​​հեռարձակողի մամուլի ծառայությունը։

Leave a comment