Մեր հարգելի ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը նրանց պիտի օգնի հարստանալ ու հարստացնել. Փաշինյան

Մեր հարգելի ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը նրանց պիտի օգնի հարստանալ ու հարստացնել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նախագծով առաջակվում է  սահմանել երկու առանձին կարգավորում՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի  արտադրողների և դրանց վերավաճառողների համար:  Արտադրողների համար առաջարկվում է  սահմանել , որ ԱԱՀ-ով հարկվում է ոսկյա իրի օտարման գնի, դրա արտադրության համար օգտագործված  ոսկու և թանկարժեք քարերի  ձեռքբերման դրական տարբերությունը:  Երկրորդը՝ առևտրական վաճառքի գործունեությամբ զբաղվող  անձանց համար առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով հաշվարկվում է  ոսկյա իրի օտարման գնի և դրա ձեռքբերման գնի  դրական տարբերությունը»,-  կառավարության նիստում այս մասին ասաց Ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը, ում դիտարկմամբ  այս նախաձեռնությունը  ոսկեգործության ոլորտի համար նպաստավոր  հարկային միջավայրի կձևավորի, վերանայելով նախկինում գործող կարգավորումները:  

«Պարզ ասեմ, մեր հարգելի ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը նրանց պիտի օգնի հարստանալ ու հարստացնել և մեր ոսկերչական արտադրանքի ներմուծվողի նկատմամբ մրցունակությունը  էականորեն պետք է բարձրացվի: Մենք  ուզում  էինք  հասկանալ, թե ինչ լրացուցիչ պրոբլեմ կա, որ մեր ոսկերինչներին ստիպում է  գնալ և  այդ շրջանառության հարկից  մի 2000 դրամ ներքև միանգամից արգելակել, եկանք հանգեցինք, որ այստեղ է պրոբլեմը, հիմա այդ հարցը լուծում ենք»,- ասաց նա: 

Leave a comment