2023թ․-ից ի վեր շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար․ Փաշինյան

Վարչապետը հայտնեց, որ ըստ վիճակագրության՝ այս պահի դրությամբ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է ծրագրով տուն ձեռք բերել


ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:


Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ։ 


«Մենք համոզված ենք, որ մի մասը հստակ և հասցեական տեղ է հասել», – նշեց Փաշինյանը 


Վարչապետը հայտնեց, որ ըստ վիճակագրության՝ այս պահի դրությամբ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է ծրագրով տուն ձեռք բերել: 


Ըստ Փաշինյանի՝ մի կողմից այս թիվը քիչ չէ այն առումով, որ աշխատող մեխանիզմ կա, որի լավարկումը միշտ օրակարգում է, բայց մյուս կողմից` կա անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ գործընթացն ավելի մեծ ծավալներով տեղի ունենա:

Leave a comment