ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բժիշկների հսկողության տակ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակին
«Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, բժիշկների հսկողության տակ է։ Բժիշկները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 1-ամյա երեխան մարտի 16-ին ծանր վիճակում,«կլինիկական մահ» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ, ըստ լրատվամիջոցների՝ նա պարբերաբար ծեծի էր ենթարկվել խորթ մոր կողմից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ձերբակալվել է երեխայի հոր երկրորդ կինը։
Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ