Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրանական «Շահեդ» դասի հարձակողական անօդաչու թռչող սարքերի խոցման և դրանց դեմ պայքարի ուկրաինացի մասնագետներն արդեն աշխատում են Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում և Սաուդյան Արաբիայում։
«Ներկայումս Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվում է 201 ուկրաինացի, իսկ ևս 34-ը պատրաստ են տեղակայվել»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ սա անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագրի մի մասն է, որը Ուկրաինան առաջարկել է Միացյալ Նահանգներին, և որի վրա նրանք համատեղ աշխատում են։ Փաստաթուղթը դեռևս օրակարգում է ստորագրման համար։