Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի որդին՝ Մորտազան, և նրա անվտանգության ղեկավար Ալիռեզա Բայաթը սպանվել են նրա հետ միասին՝ ասվում է նրա մամուլի գրասենյակի հայտարարության մեջ։
«Լարիջանին մահացել է իր դստեր տանը՝ Փարդիս թաղամասում, որդու, տեղակալներից մեկի և մի քանի թիկնապահների հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է նաև «Բասիջ» ուժերի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանում) հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։ Լարիջանիի հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 18-ին, ըստ Tasnim լրատվական գործակալության։