Իրանը դեռևս համաձայն չի հրադադարին․ Արաղչին նշել է՝ ինչ պայմանով կլսի միջնորդներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը պատրաստ է լսել միջնորդ երկրների պատերազմը դադարեցնելու վերաբերյաl առաջարկները, եթե դրանք ներառեն Իրանի վնասների փոխհատուցում, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մեզ բարեկամ շատ երկրներ առաջարկել են գաղափարներ և հայտնել իրենց պատրաստակամությունը՝ դեր խաղալու խաղաղության հասնելու գործում», – ասել է արտգործնախարարը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։

«Եթե լինի պատերազմը դադարեցնելու առաջարկ, որը համապատասխանում է մեր պայմաններին, և Իրանի կրած վնասները փոխհատուցվեն, ապա մենք անպայման կլսենք այն»,- նշել է նա։

Արաղչին հավելել է, որ Թեհրանը իր դիրքորոշումը հայտնել է «իր ընկերներին»։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը դեռևս համաձայն չի հրադադարին։

Leave a comment