Ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն անկախություն. Փաշինյանի պարզաբանումը


Շատ ծանրութեթև է արվում Իրական Հայաստանի գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով այն:


«Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք: Երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ ոքից կախված չեք:


Ահա թե ինչու ենք մենք ասում՝ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում:


Leave a comment