https://arm.sputniknews.ru/20260912/kisapashtpan-artur-servobjany-kteghapvokhvi-lehakan-lekhia-gdansk-akumb-106779859.html
Կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կտեղափոխվի լեհական «Լեխիա Գդանսկ» ակումբ
Կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կտեղափոխվի լեհական «Լեխիա Գդանսկ» ակումբ
Sputnik Արմենիա
Լեհական մամուլի տեղեկություններով՝ տրանսֆերային այս գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո։ 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T19:01+0400
2026-09-12T19:01+0400
2026-09-12T19:01+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
լեհաստան
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78753370_0:54:1080:662_1920x0_80_0_0_dedbdcc3b467afb298e8173c38d07bad.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը փետրվարի 1-ից կտեղափոխվի լեհական «Լեխիա Գդանսկ» ակումբ։ «Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Սերոբյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիան» ակումբի մամուլի ծառայությունը։Հիշեցնենք, որ լեհական մամուլի տեղեկություններով՝ տրանսֆերային այս գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո։Նախորդ մրցաշրջանում Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիայի» կազմում հռչակվել է Հայաստանի չեմպիոն՝ արժանանալով նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Մեկնարկած 2026/27 մրցաշրջանում նա հասցրել է մասնակցել եվրագավաթային 8 և Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78753370_0:45:1080:855_1920x0_80_0_0_2bda5045a2b7adf7e2f4dbce3628cca9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, լեհաստան, հայ
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, լեհաստան, հայ
Բաժանորդագրվել
Լեհական մամուլի տեղեկություններով՝ տրանսֆերային այս գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը փետրվարի 1-ից կտեղափոխվի լեհական «Լեխիա Գդանսկ» ակումբ։ «Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Սերոբյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիան» ակումբի մամուլի ծառայությունը։
Լեհական ակումբը ձեռք է բերել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, սակայն Սերոբյանն առայժմ չի հեռանա հայկական թիմից: Ակումբների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կիսապաշտպանը կշարունակի հանդես գալ «Արարատ-Արմենիայում» մինչև 2027 թվականի հունվարի վերջը և իր նոր թիմին կմիանա միայն հաջորդ տարվա փետրվարի 1-ին։
Հիշեցնենք, որ լեհական մամուլի տեղեկություններով՝ տրանսֆերային այս գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիայի» կազմում հռչակվել է Հայաստանի չեմպիոն՝ արժանանալով նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Մեկնարկած 2026/27 մրցաշրջանում նա հասցրել է մասնակցել եվրագավաթային 8 և Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։