Մոռացե՞լ եք՝ բռնապետությունն ում օրոք էր. բիզնես խլելուց մինչև ընդդիմության միջոցառումների չեղարկում. Թորոսյան

Մոռացե՞լ եք՝ բռնապետությունն ում օրոք էր. բիզնես խլելուց մինչև ընդդիմության միջոցառումների չեղարկում. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է կատարել ընդդիմադիր շրջանակների կողմից շարունակ հնչող իրար նման արտահայտությունների մասին:

«Գրեթե ամեն շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան ՊԵՏԱԿԱՆ մարզահամերգային համալիրում քաղաքական համաժողովներ անող տարատեսակ ընդդիմադիր ուժեր, իրար հերթ չտալով, գործող իշխանություններին մեղադրում են ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ հաստատելու մեջ։

Այո՛, Շուրա՛, հենց բռնապետության…

Էդ ձեր կարճ խելքով տենց լու՞րջ եք ասում։ Ինչպես կասեր դասականը՝ իրո՞ք։

Կամ էլ ձեր անթիվ-անհամար, ամեն օր բացվող շտաբները, անխոչընդոտ գործունեությունը Հայաստանի ցանկացած անկյունո՞ւմ։

Թե՞ կարծում եք՝ մոռացել ենք, թե բռնապետությունն ում օրոք էր՝ սկսած տնտեսական մենաշնորհներ սահմանելուց ու բիզնեսներ խլելուց, վերջացրած ձեր ժամանակվա ընդդիմության միջոցառումները խափանելու ձեր գործելաոճով, երբ նույնիսկ մասնավոր հյուրանոցներին էիք ստիպում չեղարկել դրանք։

Կարոտե՞լ եք ձեր իսկ բռնապետությունը։ Կամ էլ հիշողության կորուստ ունեք ու չեք գտնում ձեզ հարազատ մի բռնապետություն։ Շատ փնտրել պետք չի. զանգե՛ք Ալեքսանդր Գրիգորևիչին, մանրամասն կբացատրի՝ դա որն է՝ ընդդիմության տոտալ բացակայությամբ, հարյուրավոր քաղբանտարկյալներով և անձի հարատև իշխանությամբ։ Ի դեպ, վստահ եմ՝ դեմ չի լինի ձեզ «քաղաքական ապաստան» տալ մեր «բռնապետությունից»։

Ինչքա՞ն կարելի է կրկնել. ակնհայտ է, որ խոսել չգիտեք, բայց լռել էլ չգիտե՞ք»,-գրել է Թորոսյանը:

Leave a comment