«Կոչ եմ անում՝ խայտառակությունից խուսափելու համար վերացնել Վեհափառի խափանման միջոցը»․ Նիկողոս Հովհաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից ու կրկին խայտառակության շեմին.
     Ինչպես գիտեք, Վեհափառի և վեց եպիսկոպոսի ազատ տեղաշարժը սահմանափակված է, և նրանք իրավունք չունեն երկրից դուրս գալ։ Հիմա.
     Վրաց Իլիա Պատրիարքի հուղարկավորությանը հավանաբար կմեկնեն բոլոր երկրների հոգևոր առաջնորդներն ու հոգևորականներ, և ես կոչ եմ անում ՀՀ կառավարությանն ու քննչական մարմիններին՝ խայտառակությունից խուսափելու համար, վերացնել Վեհափառի և եպիսկոպոսների ապօրինի խափանման միջոցները, որպեսզի հարկ եղած դեպքում ՀԱՍԵ պատվիրակությունը՝ Վեհափառի գլխավորությամբ մեկնեն Վրաստան և մասնակից լինեն այդ արարողություններին»։

Leave a comment