Բռնության ենթարկված 1 տարեկան երեխան ծայրահեղ ծանր է

Բաժանորդագրվել

Բժիշկներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են փոքրիկի կյանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Երևանում խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Sputnik Արմենիային հայտնեցին «Արաբկիր» բժշկական համալիրից։

Տղա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ավելի վաղ դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ խորթ մայրը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1 ու կես ամիս շարունակ։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։

Leave a comment