Մահացել է Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը

Մարտի 17-ին 93 տարեկանում մահացել է Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մահվան պատճառը սրտի, թոքերի և երիկամային անբավարարության բարդացումներն են։

Իլիա Երկրորդի (աշխարհիկ անունը՝ Իրակլի Ղուդուշաուրի-Շիոլաշվիլի) գահակալությունը եղել է ամենաերկարը Վրաց ուղղափառ եկեղեցու պատմության մեջ։ Նա սերում էր Ղուդուշաուրի-Շիոլաշվիլիների տոհմից, որի պատմական հիշատակությունները սկսվում են 5-րդ դարից՝ Վախթանգ Գորգասալի թագավորի արշավանքների ժամանակաշրջանից։

Ցխում-Աբխազիայի այն ժամանակվա միտրոպոլիտը միաձայն ընտրվել է կաթողիկոս-պատրիարք 1977-ի դեկտեմբերի 23-ին Սիոնիի մայր տաճարում կայացած Տասներկուերորդ եկեղեցական ժողովում։ Նույն թվականի դեկտեմբերի 25-ին պատրիարքի գահակալությունը տեղի է ունեցել Սվետիցխովելի մայր տաճարում։

The post Մահացել է Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը appeared first on CIVILNET.

Leave a comment