«Ոչ մի երկիր իրավունք չունի ագրեսիվ գործողությունների իրականացման համար իր տարածքը և հնարավորությունները տրամադրել այլոց». Արաղչին՝ Բայրամովին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։

📍 Արաղչին ընդգծել է, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի ագրեսիվ գործողությունների իրականացման համար իր տարածքը և հնարավորությունները տրամադրել այլոց»։

📍 Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի «չարագործությունների մասին, որոնք Իրանի և այլ երկրների հարաբերությունները խաթարելու նպատակով են»։

📍 Նա շեշտել է, որ Իրանի գործողություններն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաև այն բազաների և օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ հարձակման գործադրմանը։

📍 Կողմերն ընդգծել են ընթացիկ իրավիճակում թյուրիմացությունները վերացնելու համար խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։

 

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment