Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել

Բաժանորդագրվել

Արաղչին շեշտել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ որևէ երկիր չի կարող իր տարածքն ու օբյեկտները տրամադրել այլ պետությունների` ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի պաշտոնակցի`Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Լուրը հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի հարձակվելու ցանկացած երկրի վրա, որն ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք է տրամադրում իր դեմ ագրեսիայի համար։

Ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում Արաղչին շեշտել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու օբյեկտները տրամադրելու այլ երկրների՝ ագրեսիվ գործողությունների համար։

Leave a comment