Երկրաշարժից  անօթևան մնացած 15 ընտանիք բնակարան կստանա

Հասարակություն

Երկրաշարժից  անօթևան մնացած 15 ընտանիք բնակարան կստանա

1988թ երկրաշարժի հետեւանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի։ Լոռու եւ Շիրակի մարզերի բնակավայրերում Ծրագրի շրջանակում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և շահառու ճանաչված թվով 15 ընտանիքների ցուցակները հաստատվել են, որոնց անհրաժեշտ է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն կամ բնակարանի գնման վկայագիր՝ բնակելի տարածքով ապահովելու նպատակով:

Աղետի գոտու բնակիչների բնակարաններով ապահովելու 10 մլն 754 հազար 500 դրամից՝ 93 մլն 329 հազար դրամն ուղղվում է Լոռու մարզպետի աշխատակազմին՝ մարզի բնակավայրերում բնակարանային ապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և ծրագրի շահառու ճանաչված թվով 14 ընտանիքներին։ Իսկ 8մլն 617 հազար 5 հարյուր դրամն ուղղվում է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Շիրակի մարզի բնակավայրերում բնակարանային ապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած եւ հրամանով ծրագրի շահառու ճանաչված թվով 1 ընտանիքին վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով:

 

Leave a comment