Թանաքով ու մատիտով Փաշինյանը խմբագրելու է մեր պոեզիան, պատմությունը, սառը գլխով մտածեք նրան ընտրելիս


ՔՊ-ն է պատերազմի կուսակցությունը, նրանք են բանակցային գործընթացը վիժեցրել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանի խոսքով, երբ իշխանությունն ասում է, թե պատերազմ է, իսկ մենք խաղաղության մեջ ենք, դա ցույց է տալիս, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում և հայ – ադրբեջանական հարաբերություններում։

«Ադրբեջանը բաց քարտերով է խաղում, աջակցում են, որ Փաշինյանը ընտրվի, որ նոր զիջումների գնա։ 4-րդ Հանրապետության նպատակը մեր անցյալը, մեր պատմությունը վերանայել և հրաժարվելն է, չխոսել Եղեռնից, Արցախից, սիմվոլներից։ ՔՊ-ն թանաքն ու մատիտը վերցրել, խմբագրում է մեր ողջ պոեզիան, պատմությունը, մարդիկ սառը գլխով պետք է գնան ընտրության»,- մեկնաբանեց Հարությունյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment