ԱԺ խորհրդի որոշմամբ պաշտոնապես մեկնարկում է առաջիկա տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի խորհրդարանական քննարկումների փուլը։
Ժամանակացույցը․
-
Նոյեմբերի 2–11․ Բյուջեի նախագծի նախնական քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում (մինչև նոյեմբերի 11-ը, ժամը 18:00):
-
Նոյեմբերի 17․ 2027 թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումը Ազգային ժողովի լիագումար նիստում (հերթական նիստերի շրջանակում)։
ԱԺ խորհրդի նիստը կայացել է հոկտեմբերի 5-ին՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, որի ընթացքում հաստատվել են նաև պատգամավորների առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու վերջնաժամկետները։