Հարցին՝ ի՞նչ են անելու ԱՄՆ-ն և Իսրայելը, եթե Մոջթաբա Խամենեին արդեն իսկ բացառել է հանձնվելն ու խոստացել վրեժ լուծել Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, News.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում Ջոն Բոլթոնը պնդել է, որ նա շարունակում է ռազմական թիրախ մնալ։
«Նա է գլխավոր հրամանատարն այժմ և լեգիտիմ ռազմական թիրախ է հանդիսանում, ինչպես և նրա կառավարության մյուս անդամները։ Ես չեմ կարծում, թե այս դեպքում ճիշտ է Իրանի հանձնվելու տարբերակը դիտարկելը, նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի ռեզիմի փլուզումը, իսկ մոտակա հեռանկարում ամենից հավանական արդյունքը կլիներ ռազմական կառավարության ձևավորումը՝ բաղկացած Իրանի կանոնավոր բանակի գեներալներից։ Կրկնեմ՝ ոչ թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այլ կանոնավոր զինված ուժերի գեներալներից, ովքեր ակնայուն այս վիճակում կարգուկանոն կհաստատեն երկրում, որից հետո հնարավորություն կտան Իրանի ժողովրդին խորհրդակցական գործընթաց անցկացնել՝ որոշելու կառավարական սահմանադրական համակարգի ապագա մոդելը։ Կարծում եմ՝ այդ դեպքում հնարավոր կլինի կապի դուրս գալ նրանց հետ»,- ասել է Բոլթոնը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: