Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարը և քաղաքական առաջնորդն իրար հետ քանդել-ծախել են. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարը և քաղաքական առաջնորդն իրար հետ քանդել-ծախել են. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց, թե Հայաստանը երբ է հատելու Ադրբեջանի սահմանը մեր գնացքով, և որոնք են լինելու հատման ու անցման պայմանները:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի, այն երկաթգիծը, որը ձեր խմբակցության ղեկավարը և քաղաքական առաջնորդն իրար հետ քանդել-ծախել են:

Մենք չենք կարող ուսով գնացք տանել: Գնացքը գնում է երկաթուղով: Հիմա ինչո՞ւ է գալիս Վրաստանի տարածքով, որովհետև Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղի չկա: Հասկանո՞ւմ եք, нету»:

Leave a comment