Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական շուրջ երկու շաբաթ տեւող համատեղ հարվածներից հետո Իրանն «այլեւս այն չէ, ինչ նախկինում էր»։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ «Բասիջ» աշխարհազորը ծանր կորուստներ են կրել», – նշել է Նեթանյահուն՝ հանդես գալով պատերազմի սկզբից ի վեր առաջին մամուլի ասուլիսում։
Նա ասել է, որ գրեթե ամենօրյա կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նրանց նպատակն է թույլ չտալ Իրանին տարհանել միջուկային եւ հրթիռային ծրագրերի օբյեկտները ստորգետնյա տարածքներ։
«Իսրայելը կարող է պայմաններ ստեղծել վարչակարգի փոփոխության համար, սակայն Իրանի ժողովուրդը պետք է դուրս գա փողոց», – հայտարարել է Նեթանյահուն։