Մեծ Բրիտանիայում վառելիքի վաճառքը կարող է սահմանափակվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Այս միջոցառումը կարող է ապահովել հիվանդանոցների և հասարակական տրանսպորտի անխափան գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մեծ Բրիտանիան կարող է սահմանափակել վառելիքի վաճառքը Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի պատճառով։ Այս մասին գրում է The Times-ը։

Պարբերականի տվյալներով` այս միջոցառումը կարող է անհրաժեշտ լինել հասարակական տրանսպորտի և հիվանդանոցների անխափան աշխատանքն ապահովելու համար, եթե հակամարտությունը ձգձգվի ևս երկու-երեք շաբաթ։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։

Leave a comment